Ittrend.am–ը շարունակում է գնալ հայ հայտնիների տեխնոհետքերով ու պարզել նրանց վիրտուալ նախասիրությունները։ Մեր շարքի այսօրվա հերոսը հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն է։
Գաջեթներից նախընտրում է` սմարթֆոն, նոթբուկ, պրոֆեսիոնալ տեսախցիկ։ Փոքրիկ, բայց որակյալ երաժշտության բարձրացուցիչ(динамик)։ Այս իրերը գրեթե միշտ հետս են
Սիրելի տեխնոբրենդը` Samsung
Մեսինջերներից նախընտրում է`Whatsapp
Սիրելի սոցցանցը` դեռ Facebook
Համացանցում հաճախ կիսվում է`մասնագիտական(սպորտային), ուսուցողական, դաստիարակչական և կարևոր ինֆո պարունակող նյութերով…
Էջեր, որոնց պարտադիր հետևում է`միջազգային լրատվական ամենատարբեր էջերն անպայման (Euronews, CNN, BBC, NBC, RT) IOC-ի և UWW-ի էջերը, հայկականներից՝ Mediamax և Civilnet միայն
Սոցցանցերում նյարդայնանում է` շատ նյարդայնացնող ֆակտորներ կան, բայց կնշեմ անպատժելիությունը, անպատասխանատվությունը և սուտ «հերոսներ, մասնագետները»
Կտրականապես չի like-ի`դաժանություն, բռնություն, արհեստական շուրթերով արված համբույր-պաչիկ և լեզուն կողքից դուրս քցած վիճակում արված նկարներ։ Չնայած,պետք է խոստովանեմ, հազվադեպ եմ որևէ բան like-ում
Վատ մեկնաբանություններին պատասխանում է` հիմնականում չեմ պատասխանում՝ 7-րդ կետում նշածս պատճառներով…
Հավելվածներից հաճախակի օգտագործում է` կախված գտնվելուս վայրից՝դրանք տարբերվում են։ Հայաստանում հիմնականում google search, messengers, mailboxes, audiobooks, jazz radio, Olympic channel, YouTube…