Ittrend.am-ը որոշել է պարզել, թե ինչ սմարթֆոններ են նախընտրում օգտագործել հայ հայտնիները։ Մեր ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ շոուբիզի ներկայացուցիչների մեծ մասը նախընտրում է Apple բրենդի տարբեր սերնդի iPhone-ները։
Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը տեխնոբրենդներից նախընրում է Apple-ի արտադրության սմարթֆոնները։ Հաղորդավարուհու նախասիրությունները կռահելը դժվար չէ, եթե նրա Instagram-յան էջին հետևորդ եք։ Նազենին հաճախ է հրապարակում հայելում արված սելֆիներ։
Գարիկ Պապոյան
Հաղորդավար, դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը նույնպես խնձորային կայսրության արտադրության սմարթֆոն է օգտագործում։ Չնայած Գարիկի մոտ բավական դժվար էր հայտնաբերել սմարթֆոնով լուսանկարներ, բայց ittrend.am-ը գտավ։
Մկրտիչ Արզումանյան
Դերասան, սցենարիստ, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը ինչպես Գարիկն ու Նազենին ևս նախընտրում է Apple բրենդը։ Գուշակեք, թե որ մոդելը։
Լիլիթ Հովհաննիսյան
Բազմաթիվ սելֆիներից պարզ է դառնում, որ Apple-ի արագությունն ու վստահելիությունը դուր է եկել նաև երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանին։