iPhone-ը զիջում է չինական սմարթֆոններին ֆունկցիոնալության առումով

Վերլուծաբաններն ու տեսաբանները կարծում են, որ ոչ միայն բարձր արժեքն է ազդեցություն ունեցել Չինաստանում iPhone-ների վատ վաճառքի հարցում։ Պատճառը նաև այն է, որ օգտատերերը սկսել են ավելի հաճախ նախապատվությունը տալ չինական բրենդների արտադրության գաջեթներին։  Սրա պատճառն էլ մեկն է՝ չինական սմարթֆոնները ֆունկցիոնալության առումով ավելի հարուստ են, քան խնձորային արտադրության գաջեթները։

iPhone X-ը Apple-ի առաջին սմարթֆոնն է, որը 1000 դոլարից ավելին  արժի։ Սրա շնորհիվ ընկերության գնային սահմանը 500-800 դոլարից կտրուլ աճել է։ Իր հերթին Apple-ը փոփոխել է Չինաստանում իր քաղաքականությունը և իջեցրել վերջին երկու նոր մոդելի՝ iPhone XR-ի և iPhone XS-ի գները։ Բայց սա ձախողման միակ պատճառը չէ։ Տարիներ շարունակ նույն դիզայնն ու ֆունկցիոնալությունը խնձորային գաջեթները դարձրել են անմրցունակ։

Huishoubao ընկերության տնօրենը՝ Հե Ֆանը, զբաղվում է հին հեռախոսների վերավաճառմամբ և հայտնել է, որ վերջին շրջանում օգտատերերի զգալի մասը Apple-ից անցում է կատարում դեպի Huawei-ի արտադրանք։ Ի դեպ՝ Huawei-ը միակ չինական բրենդը չէ, որ ֆունկցիոնալության առումով  մրցակցում է Apple-ի հետ։ Նույն նավում են հայտնվել նաև  Oppo և Vivo բրենդները։