Այս տեխնոլոգիաները բացառապես օգտագործվելու են iMac համակարգիչների համար։ Նոր տեխնոլոգիաներն արդեն պատենտավորվել են և գտնվում են ԱՄՆ պատենտների բյուրոյի կայքում։ Այն նկարագրված է որպես՝ անլար լիցքավորման տեխնոլոգիա։
Նկարագրությունից պարզ է դառնում, որ մկնիկի ու ստեղնաշարի համար սնուցման աղբյուր է դառնալու համակարգիչը։ Սա նաև ենթադրում է նոր սերնդի մկնիկներ և ստեղնաշարեր, որոնք ունակ կլինեն ընդունել ռադիոալիքներ։