Candy Talking Bianca-ն նոր սերնդի լվացքի մեքենա է, որը կարող է խոսել օգտատիրոջ հետ։ Մեքենայի հետ խոսելու համար անհրաժեշտ է ներբեռնել հատուկ այս մեքենայի համար նախատեսված Simply -Fi հավելվածը և միացնել սարքը Wi Fi-ին։ Եթե կառավարման հետ կապված խնդիրներ առաջանան, հավելվածը կցուցադրի գործողությունների կատարման հերթականությունը։
Լվացքի մեքենայի հետ «զրուցել» հնարավոր է տեքստային հաղորդագրությունների կամ բանավոր խոսքի միջոցով, իսկ հրահանգներ տալ կարելի է մաև տանից դուրս։ Բոլոր գործառույթները կարելի է կիրառել տանից դուրս այդ թվում նաև լվացքի մեկնարկը։
Candy Talking Bianca-ն ունի Smart Ring համակարգ, որը թույլ է տալիս կոմբինացնել լվացքի 8՝ հաճախ կիրառվող ռեժիմ։ Ընդհանուր առմամբ կենցաղային տեխնիկան ունի մոտ 700 տարբեր ռեժիմ։ Մեքենան, բնականաբար, ունի նաև ավանդական կառավարման ձև՝ կոճակներով։
Նորույթը կարող է լվանալ մինչև 7 կգ հագուստ։