Աշխարհում ամենամեծ սոցիալական ցանցը փորձում է գլուխ հանել քաղաքական և հասարակական ճնշումներից։ Այս պատճառով Ցուկերբերգը ամեն կերպ ջանում է կապույտ տիրույթ մտցնել մաքսիմալ գաղտնիություն և կիրառել կոդավորման ժամանակակից տեխնոլոգիաներ։
Ամենայն հավանականությամբ խոսքը WhatsApp-ում արդեն կիրառվող տեխնոլոգիայի մասին է։ Միջանցիկ կոդավորման տեխնոլոգիայից արդեն օգտվում են խոշոր ընկերություններ, այդ թվում նաև՝ Apple-ը։
Կարելի է ասել, որ օգտատիրոջ անձնական տվյալների գաղտնիությունն ու պահպանումը դարձել է ընկերությունների մտահոգության գլխավոր առանցնքներից մեկը։ Ցուկերբերգն արդեն հայտնել է, որ աշխատելու են ուժեղացված կոդավորման ուղղությամբ։ Նման կոդավորումը թույլ չի տա երրորդ անձանց, այդ թվում նաև Facebook-ի ներկայացուցիչներին տիրապետել անձնական տվյալներին։
Այս կերպ Facebook-ը բռնել է Դուրովի հիմնադրած Telegram մեսինջերի ուղին։ Հիշեցնենք, որ վերջին 1,5 տարվա ընթացքում Facebook-ն արդեն հասցրել է մի քանի անգամ հայտնվել անձնական տվյալների գաղտնիությունը չպահպանելու հետ կապված հարցերի կիզակետում։