Huawei-ը ներկայացրել է 4 տեսախցիկով P30 և P30 Pro սմարթֆոնները

Huawei-ը ներկայացրել է իր նոր P30 և P30 Pro նոր սմարթֆոնները։ Վերջինը  հիմնական տեսախցիկում ստացել է 4 մոդուլ։  Նորույթների շնորհանդեսը տեղի է ունեցել YouTube վիդեոհարթակում։ Huawei P30-ն ունի 6,1 դյույմ անկյունագծով էկրան, իսկ P30 Pro թոփ տարբերակը՝  6,47 դյույմ։ Էկրանները երկուսի մոտ էլ OLED են։

P30 և P30 Pro մոդելները ստացել են էկրանում ներկառուցված մատնահետքի սքաներ, որն  ունի նաև դեմքի սքանավորման համակարգ։ Կրտսեր մոդելն ունի 6 գբ,  իսկ  ավագ մոդելը 8 գբ օպերատիվ հիշողություն։

Huawei P30 Pro-ի հիմնական տեսախցիկն, ինչպես նշեցինք, ունի 4 մոդուլ, իսկ մատչելի տարբերակն ունի 3 մոդուլից բաղկացած հիմնական տեսախցիկ։  P30-ի համար ֆլեշ հիշողության նախնական շեմը 128 գբ է, իսկ Pro տարբերակը ունի 128 և 256 գբ տարբերակները։

Գաջեթները թողարկվել են սև, մարգարտե, կարմիր, երկնագույն և բևեռափայլի գույն։ Huawei P30 Եվրոպայում կմեկնարկի 800 եվրոյից, իսկ P30 Pro-ինը՝ 1000։