Անգլիական Plymouth համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել և ուսումնասիրել են սմարթֆոնի քիմիական բաղադրությունը։ Փորձն անցկացնելու համար նրանք սմարթֆոնը մանրացրել են բլենդերում։ Առաջացած փոքր մասնիկները լցրել են նատրիումի գերօքսիդի մեջ։ Արդյունքում պարզվել է, որ գաջեթը պարունակում է 33գ երկաթ, 13գ սիլիցիում, 7գ քրոմ և այլ տարրեր։
Գիտնականները նկատել են, որ բացի այս տարրերը սմարթֆոնում առկա է նաև 900 մգ վոլֆրամ, 70մգ կոբալտ և մոլիբդեն, 90 մգ արծաթ և 36 մգ ոսկի։ Այս տարրերը ստանալ հնարավոր է միայն երկրի ընդերքից մեծ քանակությամբ հանածոներից։ Հանածոներ ստանալը բավական վնասում է երկրի էկոլոգիական համակարգին։
Բացի այդ, այնպիսի մետաղներն, ինչպիսիք են վոլֆրամը, կոբալտը ստացվում են Աֆրկայի կոնֆլիկտային տարածքներից։ Գիտնականները հաշվարկել են, որ 1 գաջեթ ստեղծելու համար հարկավոր է 10-15 կգ քաշով հանածո, ինչը բավական վնասաբեր է։ Հետազոտությունն անցկացրած գիտնականների պնդմամբ, սա իդեալական տարբերակ է ցույց տալու, որ պետք է վերամշակել շարքից դուրս եկած տեխնիկան։