Ապրիլին Snapchat-ը պատրաստվում է մուտք գործել խաղային ինդուստրիա։ Snap Partner փակ սամմիթի ժամանակ ընկերության ղեկավարները հայտարարել են Project Cognac նախագծի մեկնարի մասին։
Project Cognac-ը մոբայլ հարթակ է, որը ներկառուցված է լինելու միանգամից Snapchat-ի մեջ։ Հարթկաը թույլ կտա գործընկերների խաղերը գործարկել մեսինջերի միջոցով։ Հարկ է նշել, որ Project Cognac-ը հարթակի կոդային և աշխատանքային անվանումն է և դեռ պարզ չէ, թե Snapchat-ը դրան ինչ շուկայական անուն կտա։
Այն մասին, որ Snap Inc.-ը խաղային հարթակ է պատրաստվում թողարկել, հայտնի դարձավ անցյալ տարվա հունիսին։ Մասնավորապես խոսվում էր, որ ղեկավարությունը համաձայնության է եկել խաղեր արտադրողների հետ, որ խաղերում հարթակի մասին որոշակի գովազդային ակնարկներ լինեն։ Ինչպես նշում են Midia-ի ներկայացուցիչները, Snapchat-ի օգտատերեի 58% -ը գեյմերներ են, իսկ 40%-ը խաղային կցորդով են խաղում։ Ահա թե ինչու Snap Inc.-ի՝ խաղային շուկա դուրս գալու որոշումը տրամաբանական է թվում։