Հայաստանի օգտատերերի 15,7%-ը 2018-ին բախվել է ֆիշինգի

Ֆիշինգի 2018 թվականին բախվել է Հայաստանի օգտատերերի 15,7%-ն  այն դեպքում, երբ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է 16,5%, իսկ Ադրբեջանում ՝ 13,8%։ Ինչպես վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, այդ ցուցանիշները փոքր են համաշխարհային միջին 18,32% մակարդակից. 2018 թվականին ընկերության հակավիրուսային ծրագրերը գրանցել են ֆիշինգային կայքեր անցնելու փորձերը կանխող  «Հակաֆիշինգ» համակարգի 482 465 211 գործարկում, և այդ ցուցանիշը 236 233 566-ով ավելի մեծ է, քան 2017 թվականին։

Աշխարհում խարդախների շրջանում ամենատարածված թեմաներից մեկը մնում է կրիպտոարժույթը։ Անցած տարի «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պաշտպանական համակարգերը կանխել են այն ֆիշինգային կայքեր անցնելու 410 հազար փորձեր, որոնք նմանակում են հայտնի կրիպտոարժութային բորսաները, հարթակները և դրամապանակները։ Խարդախները նաև ակտիվորեն կեղծել են կրիպտոարժութային ծառայություններ մուտքի էջերը՝ օգտատերերի հաշվառման տվյալները ձեռք գցելու հույսով։

Խարդախներին ինքնուրույն փող փոխանցելու քայլին զոհին դրդելու ևս մեկ տարածված եղանակ են դարձել վիճակախաղով երաշխավորված շահումի կամ հարցում անցնելու համար պարգևատրման խոսստումները։ 2018 թվականին «Կասպերսկի Լաբորատորիա»-ի լուծումներն արգելափակել են նման խարդախ կայքեր անցնելու ավելի քան երեք միլիոն փորձեր։ Ե՛վ վիճակախաղերի, և՛ հարցումների պարագայում սխեման գրեթե նույն է. սկզբում օգտատիրոջը խնդրում են փոխանցել ոչ մեծ գումար (կոմիսիոն վճարի, անդորրագրի մշակման և այլնի համար), իսկ դրանից հետո արդեն պարգևատրում են խոստանում։ Ընդ որում, վիճակախաղի պարագայում զոհին դրդում են հնարավորինս շատ վճարել՝ բացատրելով, թե որքան մեծ է վճարը, այնքան իբր ավելի շատ փող կստանա օգտատերը։   

Բացի թեժ թեմաների շահագործումից, չարագործները 2018 թվականի ընթացքում շարունակել են ներգրավել ֆիշինգային և սպամ-բովանդակության տարածման նոր խողովակներ։ Նրանք ոչ միայն դուրս են գալիս փոստային առաքումների շրջանակից, այլև ակտիվորեն ներգրավում են օգտատերերին վնասաբեր հաղորդագրությունների տարածման մեջ։ Այսպես, անցյալ տարի «Կասպերսկի Լաբորատորիա»-ն գրանցել է «ինքնատարածվող» ֆիշինգ՝ մեսենջերներում և սոցիալական ցանցերում (առավելապես WhatsApp-ում ) ամենազանգվածային գրոհներից մեկը։ Չարագործներն օգտատերերին ավանդաբար խոստացել են անվճար շահավետ առաջարկներ կամ գոյություն չունեցող վիճակախաղեր՝ պայմանով, որ նրանք հաղորդագրությունը կուղարկեն իրենց ընկերներին կամ կհրապարակեն սոցիալական ցանցի իրենց էջում։

Ֆիշինգի զոհ չդառնալու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն օգտատերերին առաջարկում է հետևել բավականին պարզ կանոնների.

  • Միշտ ստուգել նամակն ուղարկողի հասցեի և դրա պարունակած հղման իսկությունը. եթե վստահ չեք դրանց բարեհուսության հարցում, պետք չէ դրանք բացել։ Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որևէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ  պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, անհրաժեշտ է անհապաղ փոխել այն։
  • Օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարևոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ); Հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։
  • Օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում, օրինակ, Kaspersky Security Cloud։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա կփորձի անցնել խարդախ կայք, և կարգելափակի այն։