Samsung-ը նոր կարողություններով պլանշետ է ստեղծել

Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ Galaxy Tab A 8.0 պլանշետը, որն ունի ֆիրմային ստիլուսի՝  S Pen-ի հնարավորություն։ Ստիլուսը թույլ է տալիս նկարել, գրել և գծանկարներ ստեղծել։

Նորույթը ստացել է 8 դյույմանոց էկրան, Exynos 7904 պրոցեսոր, 3 գբ օպերատիվ և  32 գբ ներկառուցված հիշողություն, գաջեթն ունի նաև MicroSD քարտի հնարավորոթյուն։ Մարտկոցի հզորությունը 4200 մաժ է և, ըստ հեղինակների, կբավականացնի 11 ժամ անդադար աշխատանքի համար։ Հիմնական տեսախցիկը ստացել է 8 մպ, իսկ դիմայինը 5 մպ հզորություն։

Պլանշետը նաև ունի  Bluetooth 5.0 և LTE-ի,  USB Type-C-ի հնարավորություն։ Առկա է նաև ականջակալների համար նախատեսված 3,5 մմ աուդիոջեքը։

Թե երբ  Samsung Galaxy Tab A 8.0-ն կհայտնվի վաճառքում և ինչքան կարժենա, հայտնի չէ։