AliExpress-ում մեծ զեղչեր են կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների համար։ Զեղչերը կապված են հարթակի 9 ամյակի հետ։ Օնլայն գնումների հարթակի ծննդյան օրը համարվում է մարտի 29-ը, իսկ զեղչերի օրերի մեկնարկը տրվել էր մարտի 28-ից։ Այն կտևի մինչև ապրիլի 1-ը։
Օգտատերերի աշխատանքը հեշտացնելու համար զեղչում հայտնված կենցաղային տեխնիկան հավաքված է մեկ վայրում։ Օրինակ՝ Xiaomi բրենդի ապրանքների համար նախատեսված է մինչև 41%, Huawei-ի համար 34%, իսկ Bosch-ի համար 65% զեղչ։
AliExpress-ի պատասխանատուները հորդորում են ուշադիր լինել նաև ֆեյք զեղչերի նկատմամբ, քանի որ դրանք վերջին երկու օրերին հարթակում բավական շատացել են։