LG-ն առաջարկում է 5G-ի ընդունիչը թաքցնել էկրանում

LG ընկերությունը նոր տեխնոլոգիա է մշակել, որը թույլ կտա  5G ցանցի ընդունիչը թաքցնել սմարթֆոնի էկրանում։ 5-րդ սերնդի ցանցի անտենաները ֆիզիկապես ավելի շատ տարածք են զբաղեցնում սմարթֆոնի ներսում, քան  4G-ն լկամ LTE-ն։ Այս պատճառով էլ մշակողները որոշել են նոր տեխնոլոգիա ստեղծել և սմարթֆոնի ներսում տարածք ազատել։

Ի դեպ, պետք է նշել, որ այս տեխնոլոգիան չի ենթադրում անտենայի ներդրումը էկրանի կառւոցվածքում, այլ տեղակայված է լինելու դրա տակ։ Այս տեխնոլոգիան կյանքի կոչելու համար հնարավոր է հարավկորեական տեխնոընկերությունը դիմի նաև անլար լիցքավորման տեխնոլոգիայի օգնությանը։