YouTube բլոգեր Թոմ Ստաննիլանդը մետեոզոնդի միջոցով տիեզերք է ուղարկել չիզբուրգեր, որին ամրացված է եղել GoPro տեսախցիկ և նկարահանել է ողջ ընթացքը։ Զոնդը շուրջ 40 կմ բարձրանալուց հետո ուղղակի պայթել է։ Երկրի և տիեզերիք, այսպես ասած, շփման գոտին 120 կմ բարձրության վրա է, այսպիսով չիզբուրգերը տիեզերքին հասնելու համար չի հաղթահարել 80 կմ։
Բուրգերը վայր է ընկել անգլիական «Կոլչեստեր Յունայթեդ» ստադիոնում։ Անսպասելի գտածոն ուրախացրել է ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը և տիեզերական չիզբուրգերի լուրը շուտով հայտնվել է բոլոր զանգվածային լրատվամիջոցներում։
Ինչ վերաբերում է բլոգեր Թոմին, նա բուրգերի ընթացքին հետևել է և վերցրել ստադիոնից այն ուտելու համար։ Ըստ բլոգերի, ճանապարհորդությունը որոշակիորեն փոփոխել է չիզբուրգերի համային որակները։