Microsoft-ը թողարկել է Surface Book 2-ի նոր տարբերակը

 Microsoft ընկերությունը նոր  Surface Book 2 է թողարկել, որն ունի  13,5 դյույմանոց էկրան և 4 միջուկանի  Intel Core i5-8350U պրոցեսոր։

Մոդելը նաև ունի 8 գբ օպերատիվ և 256 գբ ներկառուցված հիշողություն։ Միակ փոփոխությունը սարքում պորցեսորն է, որը կարող է ազդել սարքի արտադրողականության վրա։

Նորույթն առաջարկվում է 1499  դոլարով, ԱՄՆ-ում վաճառքն արդեն սկսել է։ Microsoft-ը նաև նախատեսում է այն ներկայացնել ապրիլի 17-ին Նյու Յորքում կայանալիք միջոցառման ժամանակ։