Vanity Fair պարբերականի լրագրողները հայտնում են, որ Apple-ին չի հաջողվել համաձայնության գալ երկու խոշոր պարբերականների՝ The New York Times և The Washington Post-ի հետ։ Պարբերականները չեն հայտնվի Apple News-ի թարմացված տարբերակում։
Ինչպես հայտնում են պարբերականից, Apple-ը շատ էր ցանկանում համագործակցել այս պարբերականների հետ և դրանք իր նոր ծառայության նոր ու կարևոր մասնիկն էին լինելու։ Սա կապված է նրա հետ, որ հայտնի պարբերականները ցանկանում են ավելացնել իրենց բաժանորդների քանակը, բայց ոչ իր ռեսուրսները ծառայեցնել Apple-ի բարգավաճմանը։
Հիշեցնենք, որ Apple-ը իր ծառայության դիմաց ամսեկան վճար է սահմանել 9․99 դոլարը։