Կանադայի տարածքում գտնվող Բանքս կղզու տարածքում տեղի ունեցող սողանքների վերջին 5 տասնամյակում հաճախակի են դարձել։ Սա գլոբալ տաքացման հետևանքներից մեկն է։
«Հավերժական սառույցներն արդեն հալվել են, որը գրեթե անհնար էր, ինչ կարող ենք մենք անել հողի այդ դանդաղ սողանքի հետ: Մենք կարող ենք միայն հույս ունենալ, որ այս խնդիրները կգրավեն քաղաքական գործիչների ուշադրությունը և կբերեն ջերմոցային գազերի արտանետումների ծավալների նվազմանը», — հայտարարել է Օտտավայի համալսարանի գիտնական Էնթոնի Լևկովիչը (Antoni Lewkowicz):
Վերջին տարիներին գլոբալ տաքացման հարցով զբաղվող մասնագետները մտահգություն են հայտնում Արկտիկայի գերտաքացման մասով։