Քեմբրիջի համալսարանի մասնագետները գտել են տարբերակ, թե ինչպես կարելի է կոտրել ցանկացած սմարթֆոնի գաղտնաբառ՝ PIN ծածկագիր։ Տեխնոլոգիան հիմնված է ձայնային ալիքների տատանման հաշվարկման վրա։
Երբ օգտատերը սմարթֆոնի էկրանին PIN ծածակագիր է հավաքում որոշակի ձայնային ազդանշաններ են ի հայտ գալիս, որոնք վերլուծելով կարելի է ստանալ հավաքվող թվերի հերթականությունը։
Թեստավորումն անցկացրել են առաջինը Android համակարգով աշխատող սմարթֆոնների վրա։ Փորձը ստացվել է մոտ 60%-ով։ Ալիքներն անորսալի դարձնելու միակ ելքը հավելյալ աղմուկ ստեղծելն է։