Apple ընկերության ղեկավարությունը որոշել է ընկերությունում հետազոտություն անցկացնել գենդերային հավասարության թեմայով։ Նման որոշման հիմք է հանդիսացել Կալիֆորնիա նահանգի ընդունած որոշումը, ըստ որի պետք է անկախ սեռից հավասար աշխատավարձ սահմանել բոլորի համար։
Որոշումը նաև վերաբերում է նաև AT&T, Salesforce և Airbnb ընկերություններին։ Այս որոշման ընդունման մեջ իր ներդրումն է ունեցել Կալիֆոռնիայի նահանգապետի կինը՝ Ջենիֆեր Սիբելը։
Այս օրենքի ընդունման հիմնական պատճառը գենդերային հավասարություն սերմանելն է և բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելը։ Իսկ Apple-ն իր աշխատակիցներին վճարում է հավասարապես դեռևս 2016 թվականից սկսած։