Foxconn ընկերությունը կսկսի Հնդկաստանում iPhone արտադրել։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Foxconn-ը՝ iPhone-ի ստեղծման գլխավոր ընկերություններից մեկն է։ Խնձորային գաջեթներից առաջինը կստեղծվեն iPhone X և iPhone XS մոդելները։ Ըստ Reuters լրատվական գործակալության, սա «Apple-ի բիզնեսը Հնդկաստանում նոր հարթակի վրա կբերի»։
iPhone X և XS մոդելները Apple-ի միակ սմարթֆոնները չեն, որոնց արտադրությունը կազմակերպվում է Հնդկաստանում։ Օրինակ՝ iPhone SE, 6s և 7մ մոդելները վստահված են տեղեկան Wistron ընկերությանը։
Սմարթֆոնների արտադրության մի մասը Հնդկաստան տեղափոխելու մասին խնձորային բրենդը հայտարարել էր դեռ անցյալ տարվա վերջին։ Նման որոշումը կապված է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև վատ զարգացող տնտեսական հարաբերությունների հետ։