1.iPhone X` iPhone-ի 10–րդ սերունդ, այլ ոչ թե iPhone ԻՔՍ։
2.iPhone X–ը ընկերության առաջին սմարթֆոնն է, որը չունի շրջանակ։
3.iPhone X–ի էկրանները թողարկում է Samsung ընկերությունը և դրանք ավելի լավ որակ ունեն, քան այն էկրանները, որոնք Samsung–ը ստեղծում է իր սմարթֆոնների համար։
4.iPhone X–ն ունի նույն չափերն ինչ iPhone 8–ը, բայց նրա էկրանը ավելի մեծ մակերես է զբաղեցնում, քան iPhone 8 Plus–ի էկրանը։
5.Սմարթֆոնը արտադրվել է միայն երկու տարբերակով` սև և սպիտակ։
6.Home կոճակի փոխարեն այստեղ բացառապես էկրաննային հպում է։
7.iPhone X–ը ամենարագ սմարթֆոնն է աշխարհում և այս մասին փաստում են մասնագետները։
8.Սմարթֆոններում Face ID համակարգն աշխատում է անգամ մթության մեջ։
9.Էկրանը կոտրելու դեպքում այն փոխելը բավական թանկ արժի, իսկ ահա հետևի հատվածը փոխել չի հաջողվի։
10.Սմարթֆոնում ներդրեվել է անիմոձի` էմոջիների համակարգը, որը կարող է օգտատիրոջը հեշտությամբ դարձնել խոսացող ձուկ կամ շուն։
Ի դեպ` անիմոձիներ կարելի է ուղարկել ոչ միայն iMessage հավելվածում նաև կարելի է դրանք ուղարկել ուրիշ ընկերությունների սմարթֆոններին։