Ծանոթացեք Sophia հումանոիդ ռոբոտի քրոջ՝ Little Sophia-ի հետ (տեսանյութ)

Little Sophia` հայտնի ռոբոտի նոր տարբերակը շուտով կհայտնվի վաճառքում։ Sophia-ն ծնունդով Սիլիկոնյան հովտից է և ինչպես  ասում են, ռոբոտների ամենահայտնի ներկայացուցիչն աշխարհում։  Ու մինչ նա զբաղված է Միացյալ ազգերի կազմակերպության խնդիրներով, նրա  նորածին քույրը՝ Little Sophia-ն փոքրիկների հետ  ծրագրավորման դասընթացներ է իրականացնում։ Little Sophia-ն նման է խաղալիքի    և շատ ընդհանրություններ ունի Alexa կրթական ռոբոտի հետ։ 14 դյույմ է  և կարող է անել այն ամենն, ինչ անում է ավագ Սոֆիան։ 

 Փոքրիկ Սոֆիան իսկապես   չի տարբերվում իր ավագ քրոջից՝ մարդու  դիմագծեր, անհամաչափ մարմին և ճաղատ գլուխ, որում էլ դրված է   տեխնիկական մասը։ Շփվելիս, փոքրիկ ռոբոտը  նայում է  մարդկանց աչքերին։ Նա անհանգստանում է աշխարհի մասին և պատրաստ է օգնել փոքրիկներին՝ այն  ուսումնասիրելու և բացահայտելու գործում։

Փոքրիկ Սոֆիա նախագիծը   դրամահավաքի փուլում է և անհրաժեշտ 75 հազար դոլարի   կեսն արդեն հավաքվել է։ Նախնական պատվերով Սոֆիային կարելի է ձեռք բերել 99 դոլարով։ Նախատեսում են ռոբոտին վաճառքի հանել այս տարվա վերջին։

https://youtu.be/18qaAE3SOQg