ittrend.am-ն ընդգրկվել է հայկական լավագույն 15 վեբ էջերի ցանկում

FeedSpot պարբերականը հայկական մեդիադաշտում հետազոտություն է անցկացրել՝ պարզելու, թե որոնք են Հայաստանում տարբեր ոլորտներին վերաբերող ամենաընթերցված կայքերը։ Ittrend.am օնլայն ամսագիրը հայտնվել է լավագույն 15 վեբ էջերի ցանկում։։

Լավագույնների ցանկը կազմել են հաշվի առնելով մի քանի չափորոշիչներ՝ Facebook և Twitter սոցցանցերում հետևոդների թիվ, հավանումների ու մեկնաբանություններ քանակ, հրապարակվող նյութերի քանակ և այլն։

Հայկական լավագույն վեբ էջերի 15-յակի առաջին հորիզոնականը բաժին է ընկել Tert.am օնլայն պաբերականին։ FeedSpot-ը Tert-ին որակել է որպես՝ թարմ լրատվություն մատուցող մեծ պորտալ։

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել  Top Trip հայկական զբոսաշրջային հարթակը։ Երրորդ հորիզոնականում է ittrend.am տեխնոլոգիական կայքը։ Չորրորդում Armenian Geographic հայկական տուրիստական էջը։ Հինգերորդ հորիզոնական՝ El.am` նորաձևության մասին բլոգը։ Շարքը շարունակում է Panorama.am լրատվական կայքը։ Վեցերորդ հորիզոնականում է Ա1+ լրատվական կայքը, որին հաջորդում է մեկ այլ լրատվական կայք՝ Civilnet-ը։ Ցանկում են հայտնվել նաև ireport.am, SunTour travel, Hatis Tour, webDev.am, independent.am հարթակները։

FeedSport-ը օնլայն հարթակ է, որտեղ ներկայացված են աշխարհի բոլոր երկրներից լավագույն օնլայն հարթակները, որտեղ կարելի է կարդալ նորություններ, դիտել հոլովակներ և ստանալ լրատվություն տարբեր ոլորտների մասին։

Նյութի աղբյուրը՝ FeedSpot: