Fortnite-ից կախվածությունը համեմատել են թմրանյութերից կախվածություն ունենալու հետ

Առողջապահության ոլորտի ամերիկացի մասնագետները Fortnite խաղից կախվածությունը համեմատել են թմրանյութերից կախվածության հետ։Այս մասին հաղորդում է  Cult of Mac հարթակը։

«Խաղացողները չեն քնում և չեն գնում դպրոց, հրաժարվում են հասարակական ակտիվությունից, շատերն անգամ հրաժարվում են սպորտով զբաղվել։Մեր հիվանդներից մեկն անգամ ջարդել է ծնողների մեքենան, քանի որ նրանք արգելել են խաղալ», —հայտնել է հիվանդանոցներից մեկի բժիշկը՝ Մայքլ Ռիչը։

Ըստ մյուս բժիշկների, երեխաներն անգամ տառապում են քաշի կորստով, քանի որ հրաժարվում են անգամ սնունդ ընդունելու համար դադարեցնել խաղը։Ըստ մասնագետների, Fortnite-ը վատ անդրադարձ է ունենում երեխաների վրա և դա խաղի սյոժետի պատճառով է, որը ենթադրում է հանձնարարությունների անընդհատ կատարում։