Արտադրողը առաջակում է հզոր և բալանսավորված հնչողություն, եթե ականջակալները լիցքավորվեն նաև պատյանում, ապա դրանց ավտոնոմ աշխատանքը կդառնա մոտ 24 ժամ։ Օրինակ՝ 5 րոպե լիցքավորելը կբավականացնի 1,5 ժամ տևողությամբ մարզման ընթացքում երաժշտություն լսել։

Յուրաքանչյուր ականջակալի վրա տեղակայված են ձայնի կարգավորիչներ և կառավարման կոճակ, որի միջոցով կարելի է միացնել, անջատել երաժշտությունը և զանգեր ընդունել։ Երաժշտությունը ավտոմատ կդադարի նվագարկել, եթե ականջակալները հանվեն ականջից դուրս։ Նորույթը հասանելի կլինի 4 գույնով և կարժենա 249 դոլար։