Հաճախ տարբեր սոցցանցերում մեզ ընկերության հայտեր են ուղարկում ու բաժանորդագրվում կասկածելի թվացող հաշիվներ։ Ինչպե՞ս պարզել, որ դրանք ֆեյք հաշիվներ են և ի՞նչ անել դրանց դեմ։
Ֆեյք օգտատերերը կարող են ընկերության հայտ ուղարկել տարբեր նպատակներով՝ ուղղակի ձեր էջում հրապարակումներին հետևելու, ինչ-որ ինֆորմացիա սոցցանցերի օգտատերերին հասցնելու համար։
Ի՞նչ կարող է անել օգտատերը, եթե ստացել է ֆեյքից ընկերանալու հայատ։ Լավագույն դեպքում ճիշտ վարքը կլինի ուղղակի անտեսել այն և չընդունել ընկերության հայտը։ Այսպիսով լավություն արած կլինեք և՛ ձեզ, և՛ ձեր ընկերներին, քանի որ նրանց չի շեղի ընկերության հայտն ընդունելու հարցում այն հանգամանքը, որ դուք ենթադրելի ֆեյքի հետ ընդհանուր ընկեր եք։ Ցանկության դեպքում նաև կարող եք սոցցանցի պատասխանատուներին բողոք ներկայացնել ֆեյք հաշվի դեմ։
Ֆեյք օգտատերերը համացանցում հանդես են գալիս մի քանի կերպարով՝ առանց նկար հաշիվներով, որոնք ավելի քիչ են հանդիպում, գեղեցիկ կանանց կամ տղամարդկանց նկարով՝ հակառակ սեռի ներկայացուցիչ օգտատերերի ուշադրությունը գրավելու համար։
Մի քանի կարևոր բան, թե ինչպես է պետք պայքարել նրանց դեմ։ Եթե անգամ հաստատել եք կասկածելի հաշվից եկած ընիերության հայտը, պետք է զգուշավորություն դրսևորել՝ չշփվել, ավելորդ տեղեկատվություն և գումար չտրամադրել։
Եթե ֆեյքերին ուշադրություն չդարձնել ու անտեսել նրանց օնլայն տիրույթում, ապա նրանք որպես այդպիսին վնասակար չեն։