Amazon-ը կթողարկի AirPods-ի մրցակցին

Bloomberg պարբերականը հայտնում է, որ  Amazon-ը պատրաստվում է իր սեփական ականջակալները թողարկել, որքն մրցակցային կլինեն AirPods-ի համար։ Ականջակալները կունենան  Alexa ձայնային օգնականի հնարավորություն։

Amazon-ը ցանկանում է օգտատերերի դատին հանձնել  AirPods անլար ականջակալներից ավելի լավ ձայնային հնարավորություն ունեցող աքսեսուար։  Alexa  էլ այստեղ  հանդես է գալու ոչ միայն որպես  Siri-ի մրցակից, այլ առաջին հերթին օգնական՝ երաժշտական նվագարկիչը գործ գցելու, հրահանգներ կատարելու համար։

Ականջակալների տուփում, բացի լիցքավորիչից, նախատեսում են ընդգրկել նաև պատյան։ Պատյանը կունենա  USB բնիկ՝ լիցքավորումն ապահովելու համար։ Աքսեսուարը կթողարկվի երկու գույնով՝ մոխրագուն և սև։

Հաշվի առնելով Amazon-ի գնային քաղաքականությունը՝ ենթադրվում է, որ ականջակալները կլինեն մոտ $150, իսկ թե երբ դրանք հասանելի կլինեն օգտատերերին, հայտնի չէ։