Adobe After Effects վիդեոխմբագրիչի հեղինակները նոր թարմացում են հրապարակել, որում նեյրոցանցերը կարողանում են հոլովակից մի քանի քլիքով ջնջել։ Օրինակ՝ ավելորդ տարրից ազատվելու համար պետք է ուղղակի նշել այդ օբյեկտը և ջնջել, այնուհետև ծրագիրն ինքն է ընտրում, թե ինչպես ու ինչով լցնի ազատ տարածքը։
Առաջ հոլովակում առկա ավելորդ տարրերը օգտվողը ստիպված էր լինում ձեռքով հեռացնել ու առաջացած բացը լցնել։ Այժմ այս ամենն անում է նեյրոցանցը։