Հակավիրուսային ծրագիրը բավարար է
Հակավիրուսային ծրագրերի հիմնական մասը պաշտպանում է համակարգիչը, բայց ոչ օպերացիոն համակարգը:
Windows-ն ունի ներդրված հակավիրուսային ծրագիր, որը վերջին շրջանում շատ է զարգացել, բայց այլ տարբերակներ ունենալը չէրև խանգարի:
Համակարգչից տվյալներ կարող են վերցնել ոչ միայն հաքերները
Իրականում համակարգիչը կարող է կոտրել անգամ 10-րդ դասարանի աշակերտը: Նման ոչ պրոֆեսիոնալ հաքերներին միայն պետք է կոդ և ծրագիր, որոնք արդեն գրել են մյուս՝ պրոֆեսիոնալ հաքերները:
Գաղտնաբառերով պաշտպանությունը
Գաղտնաբառերն ինտերնետ անվտանգության անկյունաքարերից են: Դրանք պաշտպանում են ձեր հաշիվը բոլոր տեսակի հարձակումներից: Սակայն խոշոր ընկերությունների սխալների պատճառով օգտատերերի գաղտնաբառերը հայտնվում են բաց դաշտում:
Սեփական հաշիվները պահպանելու համար պետք է մտածել բարդ կառուցվածքով գաղտնաբառ և պարբերաբար փոփոխել այն:
VPN –ն անանունության բանալին է
VPN-ը վիրտուալ մասնավոր ցանցն է։ Դրա միջոցով օգտատերերը կարող են հասանելիություն ստանալ վեբ-ռեսուրսների, որոնք անհասանելի են պրովայդերի տեղային սահմանափակումների պատճառով։ Բայց դա չի նշանակում, որ VPN ծառայության տերը մի օր ձեր տվյալները չի վաճառի երրորդ կողմին: Ավելին՝ այստեղ հնարավոր չէ ամբողջությամբ թաքցնել օգտատիրոջ գործունեությունը: