Ինչպես հայտնում է The Hollywood Reporter պարբերականը, Apple -ը պատվիրել է “Lisey’s Story” սերիալի նկարահանումներ։ Սերիալը ստեղծվելու է Սթիվեն Քինգի համանուն գրքի հիման վրա։
Սերիալում գլխավոր դերակատարը լինելու է Ջուլիանա Մուրը։ Սցենարը հանձնարարված է հենց Սթիվեն Քինգին։ Քինգին է վստահված նաև սերիալի պրոդյուսինգի հարցերը։ Պետք է նկատել, որ Քինգը միշտ չէ, որ սերիալների համար սցենար է գրում։ Նախկինում Քինգը մեկ անգամ չէ, որ ասել է, թե “Lisey’s Story” -ն իր ամենսիրելի գրքերից մեկն է և կցանկանար այն տեսնել որպես սերիալ։
Բացի Ջուլիանա Մուրից սերիալում կնկարահանվեն նաև Ջեյ Ջեյ Աբրամսը և Բեն Սթիվենսոնը։ Ներկայումս Apple-ը պատրաստվում է մի քանի խոշոր հեռուստաշոու ներկայացնել, որոնք կցուցադրվեն Apple TV+-ով։