Android Q օպերացիոն համակարգի բետա տարբերակը 3D Touch գործառույթ կստանա։ Այս գործառույթը Apple-ը գործարկել է դեռևս 2015 թվականին։
Առաջին անգամ 3D Touch-ը հայտնվել է iPhone 6S և iPhone 6S Plus մոդելներում։ Android 8 Oreo-ում հեղինակները ավելացրել են այս գործառույթը, որն օրինակ՝ YouTube-ի տարբերանշանի վրա, կարելի է տեսնել որոնումների պատմությունը։
Android Q-ի նկարագրությունը տեսնելով՝ հասկանալի է դառնում, որ երկար սպասված գործառույթը վերջապես կհայտնվի այս տարբերակում։ Թե ինչպես է աշխատելու այս գործառույթը, դեռևս հայտնի չէ, միայն մեկ բան է հայտնի, որ սմարթֆոնները համալրված են լինելու սենսորով, որը տարբերակելու է թեթև, միջին և ուժգին սեղմումները։
Այս բոլոր նորությունները կներկայացվեն մայիսի 7-9 կայանալիք Google-ի շնորհանդեսին։