Ինչո՞վ է Android օպերացիոն համակարգն ավելի լավը iOS-ից

1. Սարքավորումների մեծ ընտրություն

Այն դեպքում, երբ iPhone-ները թողարկվում են տարին մեկ, հնարավոր է ներկայացվում է միանգամից մի քանի մոդել, Android սմարթֆոնները ներկայացվում են գրեթե ամեն ամիս մի քանի հատ։ Եվ, բնականաբար, ընտրության հնարավորությունը մեծ է՝  Samsung,HTC, ZTE, Elephone, Xiaomi։ Ինչպես նաև այս սմարթֆոնները համեմատաբար ավելի մատչելի են։

2. Երկու SIM քարտի  և microSD քարտի հնարավորություն

iPhone-ի օգտատերերը միշտ էլ դժգոհել են գաջեթի հիշողության ծավալից, այո հիմա մեծ հիշողության ծավալով գաջեթներ են թողարկվում, բայց դրանք թանկ արժեն։ Այս դեպքում առավելությունը Android-ի կողմն է՝ կարելի է ձեռք բերել մատչելի մոդել և ավելացնել հիշողության ծավալը հարակից միջոցներով։

3.Android-ում ցանկացած ֆայլ ներբեռնելը հեշտ է

Լիլի դա հավելված, երաժշտություն, թե այլ բան, Android-ում հայտնվում է մի քանի քլիքի օգնությամբ։ Կամ միանգամից համակարգչից։

4. Android-ը կարելի է կարգավորել հենց քեզ համար

Եթե iOS օգտատերերը կարող են իրենց գաջեթը կարգավորել իրենց համար առավելագույնս զանգի երաժշտությունը, այն էլ առաջարկվող ֆիրմային ըտարբերակներից ու էկրանի պաստառը, ապա Android-ում հնարավորություններն ավելի մեծ են։ Իսկ Android-ում կարելի է հարմարեցնել ցանկացած փոքրիկ դետալ այնպես, ինչպես հարմար է ձեզ։