Ներկայացվել է 2 մլն Swarovski բյուրեղներով պատված Lamborghini Aventador-ը

Լոնդոնի բնակչուհի Դարյա Ռադիոնովան ցուցադրել է իր Lamborghini Aventador SV մեքենան, որը պատված է երկու միլիոն Swarovski բյուրեղներով, որոնցով մեքենայի թափքը զարդարել են Cars In Cloaks թյունինգային ընկերության մասնագետները:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, իր ինստագրամյան էջում Ռադիոնովան նշել է, որ մեքենայի բյուրեղապատումը 700 ժամ է տևել: Ենթադրելով ավելի վաղ նրա հրապարակած լուսանկարներից՝ մեքենան նախկինում կարմիր գույնի է եղել:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարվա հունվարին Լոնդոնում նկատել էին Lamborghini Huracan սուպերքարը՝ պատված 1.3 մլն Swarovski բյուրեղներով: Այդ մեքենան, ինչպես նաև մեկ մլն բյուրեղներով պատված նախորդ սերնդի Mercedes-Benz CLS 350 մեքենան նույնպես պատկանում էին Ռադիոնովային: