Կստեղծվեն նոր սերնդի դեղամիջոցներ (տեսանյութ)

Բակտերիաները ժամանակի ընթացքում <<սովորում>> են դեղամիջոցներին և սա մեծ խնդիր է, որին բախվել է առողջապահության ոլորտը։ Բակտերիաների նման <<վարքը>> ենթադրում է բարդ ու սուր հիվանդություններ, որոնք անբուժելի կլինեն։ Գիտնականներն աշխատում են այն ուղղությամբ, որ վերացնեն այս խնդիրը։

Եվ այս հարցում օգնության է գալիս Մարս մոլորակն ու այնտեղի ձգողականությունը։ Մարս մոլորակի ձգողականությունը հաշվարկելուց հետո գիտնականները այն կիրառել են սարքի մեջ և օգտագործում են դեղամիջոցներ ստանալու համար։

Նման մեքենայում առկա պատահական ձգողականությունը կարող է ստեղծել բոլորովին նոր անտիբիոտիկների խումբ, որոնք նախատեսված կլինեն առանց իմունիտետ բակտերիաների համար։ Եթե ամեն բան լավ ընթանա, ապա սա բժշկության մեջ աննախադեպ ձեռբերում կլինի։