Galaxy Fold-ը բացի կոտրվող էկրանից ունի նաև մի շարք այլ խնդիրներ

Անցյալ շաբաթ  առաջին անգամ Samsung Galaxy Fold սմարթֆոնի օգտատերերը բախվեցին մի շարք խնդիրների, որից ամենակարևորը թերևս էկրանի արագ կոտրվելն էր: The Verge-ի լրագրող Դեյթեր Բոնը վստահեցնում է՝ դա սմարթֆոնի միակ խնդիրը չէ:

Բացի արագ կոտրվելուց, լրագրողը նկատել է, որ էկրանին մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ քերծվածքներ են առաջանում: Սրա միակ պատճառն այն է, որ սկարթֆոնի էկրանը ծածկված է բավականին փափուկ պոլիմերով, ինչն էլ քերծվածքների նկատմամաբ իմունային համակարգ չունի:

Եվս մեկ կարևոր խնդիր է էկրանի մի կողմի արագ  աշխատանքը ի համեմատություն մյուսի: Էկրանի հետ կապված խնդիրներ կան նաև դիզայնի առումով՝ հարավկորեական հսկան որոշել է ամբողջ էկրանին տեղակայել կտրվածք, որը ծածկում է կոնտենտի մեծ մասը: Խնդիր է նաև հավաքման սխալները, անհարմար չափը, ջրադիմացկունության տեխնոլոգիայի բացակայությունը և այլն:

Ըստ լրագրողի, մարդիկ պետք է չգնեն այս սմարթֆոնը, մինչև Samsung-ը հանձն կառնի շտկել բոլոր հնարավոր սխալները: Բոնը նշել է, որ այս վիճակում սմարթֆոնն այն չէ, ինչի համար արժի վճարել 2000 դոլար: