Caviar ռուսական ընկերությունը ցուցադրել է իր տեսլականը, թե ինչպիսին կլինի 2019-ին թողարկվելիք ծալովի iPhone-ը:
Սարքը ստացել է պայմանական iPhone Z անվանումը: Հնարավոր է՝ այսպիսի անուն տալը եկել է նրանից, որ ճկվող սմարթֆոնը կունենա հավանաբար Z տառի տեսք: Յուրահատուկ դիզայնի շնորհիվ iPhone-ի այս մոդելը կլինի ոչ միայն սմարթֆոն, այլ նաև պլանշետ: Սա գաջեթն ավելի ֆունկցիոնալ կդարձնի քան Samsung Galaxy Fold-ը, որի հետ ենթադրաբար կմրցակցի նորույթը:
Lightning-ի փոխարեն Caviar-ի iPhone-ը կունենա USB-C: Գաջեթը պատրաստված կլինի սև օնիքսից, ոսկուց և ադամանդից: Դեվայսի հիմնական տեսախցիկը երեք մոդուլ ունի, որից յուրաքանչյուրը 15 մպ հզորությամբ է: Face ID սքանավորման համակարգից բացի, iPhone Z-ը ունի նաև էկրանում ներկառուցված դակտիլոսկոպիկ տվիչ: Եթե նախագիծը կյանքի կոչվի ապա կարժենա 200 հազար ռուբլի: