iPhone-ի տաքանալու թույլատրելի սահմանը
Ինչպես ցանկացած այլ էլեկտրական սարքավորում, այնպես էլ iPhone-ը աշխատանքի ընթացքում կարող է տաքանալ, բայց թույլատրելի չափով։ Իսկ առավել հաճախ սարքի տաքանալու պատճառները կարող են թաքնված լինել տարբեր տեղերում։
- ամբողջապես ապալիցքավորումը, երբ սմարթֆոնը ամբողջապես ապալիցքավորվում է, ապա աշխատանքի համար այն էներգիա է վերցնում հոսանքի փոխանցման մեծությա հաշվին
- սարքավորումը երկար ժամանակ միացված է մնում հոսանքին՝ ամբողջ գիշեր կամ տևական ժամանակ
- սմարթֆոնը լիցքավորման ընթացքում օգտագործվում է՝ խաղեր, երաժշտություն, խոսել
- միանգամից գորշարկված է մի քանի հավելված և սմարթֆոնը գտնվում է գերակտիվ վիճակում
- iPhone-ը հեռացված է WiFi-ի սարքից և անընդհատ փնտրտուքի մեջ է
- խանգարված է սմարթֆոնի և լիցքավորման սարքի կոնտակտային հատվածը
Սրանք այն խնդիրներն են, որոնք բավական հեշտ է տեսնել և հեռացնել։
Սմարթֆոնի տաքացման պատճառներ, որոնք շտկելու համար պետք է դիմել մասնագետին
Միշտ չէ, որ տաքացման պատճառները ակնհայտ են և պատահում է այնպես, որ սմարթֆոնը սարքին չէ և պատճառները թաքնված են խորքում։
- լիցքավորումը մի քանի ժամ է դիմանում
- սմարթֆոնն ինքնուրույն անջատվում է տաքանալիս
- վատանում է պատկերի փոխանցումը և դինամիկների աշխատանքը
Նման խնդիրներ ի հայտ են գալիս, երբ iPhone-ում հայտնվել է
- ջուր կամ այլ հեղուկ;
- սարքը վայր է ընկել;
- երկար ժամանակ մնացել է մի տեղում, որտեղ ջերմաստիճանը թույլատրվածից առավել է