Tesla-ն ցուցադրել է, թե ինչպես է մեքենան երթևեկում նորացված ավտոպիլոտ համակարգով (տեսանյութ)

Ամերիկյան Tesla ընկերությունը ցուցադրել է նորացված ավտոպիլոտ համակարգի աշխատանքը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը հրապարակվել է ընկերության յութուբյան պաշտոնական ալիքում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդը մուտքային տվյալներ մուտքագրում կառավարման վահանակին ամրացված համակարգչում: Ավտոմեքենան ինքնուրույն հաղթահարել է ողջ ճանապարհը՝ կանգ առնելով լուսացույցների տակ, շրջանցելով ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին, բարձրանալով էստակադայի վրա:

Այս ողջ ընթացքում վարորդական աթոռին մարդ է նստած եղել, սակայն ոչ մի անգամ չի դիպել ղեկին:

Ընկերությունից պնդում են, որ ավտոպիլոտ համակարգի նոր տարբերակն ունակ է տեղաշարժվել քաղաքի փողոցներով, տարբերակել ՃՏՊ-ները, գծանշումները, լուսացույցները, նշանները, կենդանիներին, աղբը և այլ օտար մարմիններ, ինչպես նաև արձագանքել ճանապարհին ստեղծված արտակարգ իրավիճակներին: Ընկերությունը մտադիր է այս համակարգով զինել բոլոր ավտոմեքենաները: