Huawei P30 Pro-ը Չինաստանի կառավարությանը օգտատերերի տվյալ է վաճառում

ExploitWareLabs-ի խումբը հայտնաբերել է, որ նոր ֆլագմանը՝ Huawei P30 Pro-ն․ հավաքագրում ու Չինաստանի կառավարությանն է վաճառում օգտատերերի տվյալները։ Սա այն դեպքում, երբ օգտատերերից շատերը  չեն ակտիվացրել Huawei ID նույնականացումը։

OCworkbench լրագրողները հետազոտություն են անցկացրել՝ պարզելու արդյոք Huawei մյուս մոդելները տվյալներ են փոխանցում չինական կառավարությանը, հետազոտության արդյունքում պարզվել է, որ՝ ոչ։ Պետք է նշել, որ վերջին շրջանում չինական արտադրանքի սմարթֆոնները հաճախ են գտնվում նման իրադարձությունների կիզակետում։