Ամենավատ գաղտնաբառերի թոփը

Մեծ Բրիտանիայի Կիբեռանվտանգության ազգային կենտրոնը կազմել է համացանցի բրիտանացի օգտատերերի կողմից օգտագործվող ոչ հուսալի գաղտնաբառերի ցանկը:

Անհուսալի գաղտնաբառերից ամենահաճախ օգտագործվողը «123456» թվային հաջորդականությունն է: Այն օգտագործում է համացանցի 23,2 մլն բրիտանացի օգտատեր: Ցանկում ընդգրկվել են նաև «123456789», «qwerty», «password» և «1111111» գաղտնաբառերը:

Որպես գաղտնաբառ բրիտանացիներն օգտագործում են նաև հատուկ անուններ (օրինակ՝ «ashley» գաղտնաբառը բրիտանացիների մոտ հանդիպում է 432 հազար անգամ), ֆուտբոլային ակումբների, երաժշտական խմբերի, ինչպես նաև կոմիքսների և անիմեների անուններ:

Հատկանշական է, որ «123456» գաղտնաբառն արդեն 5-րդ տարին անընդմեջ վատագույնն է ճանաչվում: Չնայած մասնագետների զգուշացումներին՝ այն շարունակում է օգտագործվել և տարածվել: