1. Fotor
- Հարթակները: վեբ, iOS, Android, macOS, Windows.
Fotor-ը կտրամադրի լուսանկարի հետ աշխատանքի բոլոր գործիքները։ Այն հարմար է, քանի որ հասանելի է և՛ վեբ, և՛ մոբայլ հավելվածի տարբերակներով։ Fotor-ը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր ուզում են քիչ ջանքերով լավ լուսանկար ստանալ։
2. Pixlr
- Հարթակները: վեբ, iOS, Android.
Pixlr-ը համարվում է ամենահայտնի ֆոտոխմբագրիչներից մեկը։ Այստեղ հավաքված են բոլոր անհրաժեշտ գործիքները: Եթե դուք խնդիր չունեք Photoshop-ի հետ աշխատելու հարցում, ապա հեշտությամբ կսովորեք նաև Pixlr-ը, քանի որ որոշ առումով դրանք նման են իրար։
3. GIMP
- Հարթակները: Linux, Windows, macOS.
GIMP-ը հապավում է, որը բացվում է այպես GNU Image Manipulation Program (նկարներով մանիպուլացիա անելու հավելված՝ GNU հիմքով)։ ֆոտոխմբագրիչը բաց կոդով է և հասանելի է բոլոր հայտնի օպերացիոն համակարգերի համար։ Այս հարթակը կիրառելիս՝ կարելի է կարգավորել լուսանկարի գույները պայծառությունը և այլն։
4. Paint.net
- Հարթակը: Windows.
Paint.net-ը բազմաֆունկցիոնալ և օգտակար հարթակ է։ Հեղինակները կարևորել են հեշտ ու մատչելի ինտերֆեյսը։ Paint.net-ում կան շատ էֆեկտներ, որոնք թույլ են տալիս քիչ գործողություններ կատարելով հասնել ցանկալի արդյունքին։
5. Sumo Paint
- Հարթակը: վեբ
Sumo Paint-ը դիտարկիչային հարթակ է, որն առաջարկում է մեծ գործիքակազմ։ Հարթակն անվճար է, բայց ամսական 9 դոլար վճարի դիմաց, կկարողանաք ձեռք բերել նաև դեսքթոփային տարբերակը։