1. Հավատացեք ինքներդ ձեզ
Ոչ ոք երբեք չի կարող ձեզ հուշել, թե ինչ կարող եք և ինչ՝ չեք կարող։ Մի լսեք կողքից կարծիքներ, արեք այնպես, ինչպես հրամայաում է ձեզ ձեր սիրտը։
2. Մի վախեցեք պարտվելուց
Այո, ով պարտվում է հաղթողի դափնին կրելու հաճույքից զրկվում է, բայց այստեղ կա մի բայց․․ եթե չպարտվեք, երբեք չեք իմանա ինչն ու ինչպես անել։ Կարևոր գործոն է, որ չպետք է ընկրկել ու հրաժարվել նախաձեռնությունից։
3. Վիզուալիզացրեք ձեր ցանկությունը
Պետք է ձևակերպել մտքում ստույգ այն, ինչ ուզում եք ձեր կյանքում։ Եթե չգիտեք՝ ինչ եք ուզում, ապա հաջողության հասնել չեք կարող։
4. Ճկուն եղեք
Կյանքը նույն տեղում չի դոփում, պետք է հարմարվել ու զարգանալ։
5. Մյուսներից դիմացկուն եղեք
Վերջին հաշվով ո՛չ գենետիկան, ո՛չ տաղանդը չեն կարող վճռորոշ դեր ունենալ, եթե իրականում ծուլանում եք և ձեզ դիմացկուն չդարձնեք։