Հայրենական պատերազմի հաղթական զորահանդեսի համար նախատեսված նոր կաբրիոլետ է ներկայացվել

Ռուսաստանում պատրաստվում են Հայրենական մեծ պատերազմին նվիրված Հաղթանակի օրվան և այդ օրվան ընդառաջ ավտոարտադրող հայնտի   Aurus ընկերությունը ներկայացրել է նոր դասի կաբրիոլետ։

Մեքենան դարձել է Aurus շարքում 4-րդը. ավելի վաղ ներկայացվել են «Սենատ» սեդանը, «Սենատ» լիմուզինը, «Արսենալ» մինիվենը: Կաբրիոլետը դեռ չի ստացել անվանում: Այն համալրված է այնպիսի հիբրիդային ուժային համակարգով, ինչ որ «Սենատ» սեդանն ու լիմուզինը:

Մեքենան ունի 4,4 լիտր աշխատանքային ծավալով, 600 ձիաուժ հզորությամբ բենզինային V8 տուրբոշարժիչ և էլեկտրաշարժիչ:

Aurus մեքենաների առաջին ուղևորն է դարձել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը «Սենատ» լիմուզինով ժամանել է 2018 թվականի մայիսի 7-ին տեղի ունեցած երդմնակալության արարողությանը