Պոլիտեխնիկում գործարկվեց ընդունելության ավտոմատացված առաջին համակարգը

Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ժամանակակից լուծումներով «Ընդունելության գործընթացի կազմակերպման կենտրոն»-ի բացմանը:
Վարչապետը շրջայց կատարեց կենտրոնում, ծանոթացավ և առաջինը փորձարկեց համակարգը: Ն. Փաշինյանը շնորհակալություն հայտնեց շրջայցի համար և նշեց, որ մեծ օրակարգ կա համալսարանի շուրջ: «Մենք կառավարման համակարգում փոփոխություններ ենք իրականացնում, որը պետք է սպասարկի նաև Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր տեսլականը: Ձևավորվում է նոր նախարարություն, և այդ առումով ևս կառավարության համագործակցությունը գիտակրթական համակարգի հետ չափազանց կարևոր է»,-նշեց Ն.Փաշինյանը:
Կենտրոնը հագեցած է հերթերի կառավարման համակարգով և էլեկտրոնային տերմինալով, նպատակն է ավտոմատացնել Պոլիտեխնիկի դիմորդների ընդունելության գործընթացը: Համակարգը բուհերի շարքում առաջինը ներդրվել է Պոլիտեխնիկում «Յուքոմ» ընկերության աջակցությամբ: