ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելի պայմանավորվածությունների հիման վրա գերմանական 72 գիտահետազոտական ինստիտուտներ միավորող Fraunhofer կազմակերպությունը ժամանել է Հայաստան՝ քննարկելու հնարավոր համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի պաշտոնական էջից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ արհեստական բանականության և մեքենաշինական տեխնոլոգիաների ոլորտներում համատեղ գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու տարբերակները։