Mac Rumors-ի փոխանցմամբ, Apple-ը վերջին 10 տարվա ընթացքում ներկայացրել է սեփական արտադրության առաջին խաղը։ Խաղը նախատեսված է iPhone-ի համար։ Ավելի վաղ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուկը կատակել էր տեսանյութի վերաբերյալ, որում գործարար Ուորեն Բաֆեթը լրագրեր է նետում տների ուղղությամբ, սակայն հետո պարզվել է, որ դա բոլորովին էլ կատակ չէ:
Warren Buffett’s Paper Wizard խաղի հերոսը հենց Ուորեն Բաֆեթն է: Խաղի կանոնների համաձայն՝ խաղացողները պետք է նրա անունից լրագրեր նետեն տների և այլ թիրախների ուղղությամբ:
Խաղացողի հիմնական խնդիրն է ճիշտ թիրախավորելը: Թիրախին հարվածելու դեպքում խաղացողը միավորներ է ստանում, որոնց քանակի հիման վրա ավելի ուշ խաղացողները կարող են մրցել: