Facebook-ի համահիմնադիրներից մեկը՝Քրիս Հյուզը, New York Times-ին տրված հարցազրույցում նշել է, որ լավ կլիներ սոցցանցը փակվեր։
«Մենք մենաշնորհների սանձման ավանդույթ ունեցող ազգ ենք՝ անկախ նրանից, թե որքան բարեմիտ կարող են լինել այդ ընկերությունների առաջնորդները: Մարկի իշխանությունն անննախադեպ է և ոչ ամերիկյան», — նշել է Հյուզը:
Հյուզը Facebook-ի <<կառուցմանը>> մասնակցել է 2004 թվականից՝ Հարվարդում ընկերության գլխավոր տնօրեն Ցուկերբերգի և Դաստին Մոսկովիչի հետ: Հույզը Facebook-ը լքել է 2007 թվականին։
Բազմաթիվ սկանդալներից մեկը, որը կապված է անվտանգության և գաղտնիության հետ, 87 մլն օգտատերերի տվյալների արտահոսք էր, որից օգտվել էր արդեն գոյություն չունեցող բրիտանական Cambridge Analytica քաղաքական խորհրդատվական ընկերությունը:
Հյուզը միակը չէ, ով պահանջում է կազմացրել Facebook-ը: Որոշ օրենսդիրներ գաղտնիության դաշնային կարգավորման և հակամենաշնորհային գործողությունների կոչ են արել՝ խոշոր տեխնոլոգիական ընկերություններին «մասնատելու» համար: