YouTube Music և Google Play Music ծառայությունների բաժանորդների թիվը քիչ է և ըստ լուրերի, այս երկու ծառայությունները միավորվելու ճամփին են։ Նման քայլից հետո Google-ը կկարողանա մրցակցել Apple Music-ի հետ։
Ըստ Bloomberg-ի, այս տեղեկատվությունը հասել է երկու տարբեր անանուն աղբյուներից և հրապարակվել է։
Apple Music-ը գործարկվել է 2015 թվականին և այսօր արդեն ունի 50 միլիոն բաժանորդ ամբողջ աշխարհում։ Իսկ Միացյալ նահանգների տարածքում տվյալներով անցել է անգամ Spotify Premium-ին։