Օնլայն ֆոտոդարանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են այն մասին, որ սոցիալական ցանցում շուտով հաշիվների արգելափակման նոր տեխնոլոգիա կկիրառվի։ Նոր օրենքները կփոխեն Instagram-ի մոտեցումները ամբողջապես։ Ներկայումս, սոցցանցում հաշիվը արգելափակելու համար կա մի քանի պայման՝ օգտատերը պետք է կարճ ժամանակահատվածում մի քանի խախտում կատարած լինի։
Նորույթի հեղինակները չեն պատմում ամբողջ փոփոխությունների և մանրամասների մասին։ Հայտնի է միայն, որ օրինակ՝ շատ հրապարակումներ անելիս, սոցցանցը դա որպես խախտում չի դիտարկի։
Բացի այդ, քննարկվում է այն հարցը, որ օգտատերերը կարող են հրապարակումները բողոքարկել հենց հավելվածի ներսում։