Կոնցեպտ ստեղծող հայտնի Վենիամին Գեսկինն իր Twitter-ում կիսվել է Apple Card-ի առաջին լուսանկարով։ Ըստ նրա, ընկերության աշխատակիցների մի մասն արդեն ստացել է նման քարտեր։
Ինչպես հայտնի է, Apple Card-ը կոդավորվախ պահպանվում է iPhone-ում՝ Apple Pay համակարգով վճարումներ կատարելու համար։ Բացի այս, գոյություն ունի նաև ֆիզիկական քարտ, որը պատրաստված է տիտանից։
Ի տարբերություն սովորական բանկային քարտի, այստեղ նշագրված չեն վավերականության ժամկետը, բանկային հաշվեհամարը և այլն։ Apple Card-ի հետևի հատվածում ավանդական մագնիսային ժապավենն է, որտեղ տեղակայված է վճարումների համար նախատեսված տվիչները։
ԱՄՆ-ում Apple Card-ը հասանելի կդառնա ամռանը։